HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ զեկույց Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ

2023 թվականի ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների և սպառնալիքների վերաբերյալ։ Զեկույցն ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի մշակութային ժառանգության և կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողներին։

Կազմակերպությունները կոչ են անում միջազգային դերակատարներին`

  • Դատապարտել հայկական կրոնական, մշակութային և պատմական վայրերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը, վնասումը, յուրացումը, պղծումը, պահանջել հետաքննել և պատժել Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքերը
  • Կոչ անել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մշակութային ժառանգության հուշարձանների վրա հարձակումները և պահանջել ճանաչել, հարգել և պաշտպանել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության բոլոր հուշարձանները՝ համաձայն միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև հակամարտության գոտիներում տեղակայված մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՄԱԿ-ի 2347 բանաձևի
  • Նպաստել համապատասխան մարմինների և մանդատ ուենցող տեխնիկական առաքելությունների այցելություններին Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության վայրեր և պատշաճ զեկուցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ժառանգության վիճակի մասին:

Զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://transparency.am/hy/publication/328։

Զեկույցը պատրաստվել է ներքոստորագրյալ կազմակերպությունների կողմից՝

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter