
Պեկինի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Չանֆեն մասնավոր հիվանդանոցում հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ, այդ թվում 26 պացիենտ, մեկ բուժքույր, մեկ ասիստենտ և հիվանդներից մեկի հարազատը։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով այն քաղաքային շրջանի վարչակազմի ներկայացուցչին, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։
Հրդեհի հետևանքով տուժել է ևս 39 մարդ, նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Այրվող շենքից տարհանվել է 142 մարդ։ Ոմանց հանել են պատուհանների մոտ գտնվող օդափոխման համակարգերի վրայից, մյուսներն էլ ցած են իջել կապված սավաններով։
Հրշեջներն արդեն իսկ մարել են կրակը։ Xinhua գործակալությունը գրում է, որ տեղի ունեցածի հետևանքով ձերբակալվել է 12 մարդ, այդ թվում գլխավոր բժիշկը։
«Հրդեհի առաջացման հավանական պատճառներից մեկը նշվում է ամբուլատորիայում եռակցման աշխատանքները։ Ձերբակալվածների թվում է նաև շինարարների բրիգադավարը»,- նշում է պարբերականը։
Լուսանկարը՝ Greg Baker/AFP/Getty Images
Մեկնաբանել