HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության Patriot առաջին համակարգը

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության Patriot տեսակի առաջին համակարգը և դրա հրթիռները։ Այդ մասին նշվում է Գերմանիայի կառավարության կայքէջում։ Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում, թե, ընդհանուր առմամբ, Patriot տեսակի քանի ՀՕՊ համակարգ ու սպառազինություն կփոխանցվի ուկրաինական կողմին։

Բացի դրանից, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինա է մատակարարվել Mercedes-Benz Zetros տեսակի 16 բեռնատար և սահմանների պահպանության տրանսպորտային 2 միջոց։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը չի հաստատել կամ հերքել գերմանական կառավարության այս հաղորդագրությունը։ Նա նշել է, որ ՀՕՊ այդ համակարգերի ստացումը կլինի նշանակալի իրադարձություն, քանի որ հնարավորություն կտա խոցել թիրախներ առավել մեծ հեռավորության վրա։

2023 թվականի հունվարի 6-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստվում է Կիևին փոխանցել Patriot տեսակի զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ մարտկոց։ 

Associated Press գործակալությունը գրել էր, որ Patriot-ը կդառնա ամենաառաջադեմ զենիթահրթիռային համալիրը, որն Արևմուտքը տրամադրել է Ուկրաինային՝ ռուսական օդային հարձակումների հետմղման համար։ Ընդ որում հայտնի չէ, թե երբ դրանք կհասնեն ռազմաճակատ, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է ուկրաինացի զինվորականների ուսուցումը՝ համալիրին տիրապետելու համար։

Լուսանկարը՝ REUTERS/Radovan Stoklasa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter