HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հնդկաստանը 2023 թվականի միջնամասում բնակչության թվաքանակով կշրջանցի Չինաստանին

Առաջիկա մի քանի ամիսներին բնակչության թվաքանակի ցուցանիշով Հնդկաստանը կշրջանցի Չինաստանին և կդառնա աշխարհում ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը։

ՄԱԿ-ի կանխատեսումներով, որը հրապարակվել է ապրիլի 19-ին, Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կհասնի 1 միլիարդ 428 միլիոնի, ինչը մոտ 3 միլիոնով կլինի ավելին, քան տվյալ պահին Չինաստանի բնակչությունը։

Ինչպես նշում է AFP-ն, երկար ժամանակ Չինաստանը համարվում էր բնակչության թվաքանակով աշխարհում ամենամեծ երկիրը, սակայն 2022 թվականին, 1960 թվականից ի վեր առաջին անգամ, այդ երկրի բնակչությունը սկսեց կրճատվել, իսկ Հնդկաստանի բնակչությունը շարունակում էր աճել։ 

ՄԱԿ-ը համարվում է աշխարհի երկրների բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալների ամենահեղինակավոր աղբյուրը։ Ժողովրդագրությունն ուսումնասիրող մյուս կազմակերպությունները, օրինակ, World Population Review-ն, դեռ 2023 թվականի հունվարին հայտարարել էր, որ Հնդկաստանը բնակչության թվաքանակով արդեն իսկ շրջանցել է Չինաստանին։

2022 թվականի նոյեմբերին, ՄԱԿ-ի գնահատմամբ, Երկրագնդի բնակչությունը հասել է մինչև 8 միլիարդի։ Կազմակերպության հաշվարկներով՝ Երկիր մոլորակի բնակչությունը մեկ միլիարդով ավելանալու համար պահանջվեց 12 տարի, սական 9 միլիարդի շեմին հասնելու համար, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, կպահանջվի մոտ 15 տարի, այսինքն մինչև 2037 թվականը, ինչը վկայում է, ընդհանուր առմամբ, երկրագնդի բնակչության թվաքանակի աճի տեմպերի դանդաղելու մասին։

Լուսանկարը՝ Anindito Mukherjee/Getty Images, FILE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter