«Հայկական ժամանակ». Հրայր Թովմասյանն ուզում է դատավոր դառնալ
Իշխանությունների և դատական համակարգի կուլիսներում ծավալվող լուրերի համաձայն, ՀՀ վճռաբեկ դատարանի դեմ փաստաբանների բարձրացրած բողոքից փորձում է օգտվել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: Ըստ այդ լուրերի, Թովմասյանը պաշտոնավարելու է մինչև փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները: Ուստի, վճռաբեկի ու փաստաբանների հակամարտության խորանալու դեպքում նա փորձելու է ստեղծված իրավիճակից օգտվելով, հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ անի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և այդ պաշտոնում նշանակի հենց իրեն' Հրայր Թովմասյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել