HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիան 14 հատ Challenger 2 տեսակի տանկ է փոխանցել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Challenger 2 տեսակի 12 տանկ։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։

Բրիտանական կառավարության ղեկավար Ռիշի Սունակը դեռ հունվարին էր հայտնել Challenger 2 տանկերի փոխանցումը ուկրաինական կողմին։ Այդ ժամանակ նշվում էր, որ ռազմական օգնությունը կկարողանա ռազմաճակատ հասնել արդեն մարտ ամսին։

Տանկին տիրապետման աշխատանքները յուրացնելու նպատակով Մեծ Բրիտանիա էին ժամանել ուկրաինացի զինվորականներ։ Փետրվարին այդ ստորաբաժանմանն այցելել էր նաև Չարլզ III թագավորը։ 

Մարտի վերջին էլ The Guardian-ը հայտնել էր Challenger 2 տանկերի ուսուցման կուրսի ավարտի ու ուկրաինական զինված ուժերի ներկայացուցիչների վերադարձի մասին։

Լուսանկարը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter