HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն ընդհանուր 12.6 մլրդ դրամի արտոնություն կտրամադրի 2 ընկերության

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրի «Գրանդ տոբակո» և «Կառմել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին։ Որոշումների նախագծերն ընդունվեցին Կառավարության ապրիլի 21-ի նիստում։

«Գրանդ տոբակո» ընկերությունը կազատվի 8․6 մլրդ դրամի մաքսատուրքից։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 176․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 476 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 175 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․6 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։

Մեկ այլ որոշման նախագծով՝ 4 մլրդ դրամի մաքսատուրքից կազատվի «Կառմել» ՍՊ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ընդեղենի, ինչպես նաև չորացրած բանջարեղենի, մրգերի և համեմունքների արտադրության համար։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել։

Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում արտադրական տարածքների ձեռքբերման և 81 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 215 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 81 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլրդ դրամ:

Ներմուծվող ապրանքները ևս չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter