HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Գործարար-պատգամավորները պարապ չեն մնում

Եթե քաղաքական դաշտի համար գլխավոր ինտրիգը առաջիկա վերադասավորումներն են, ապա գործարար-պատգամավորներից շատերի համար էլ կարևորագույն հարցը իրենց հարստությունը բազմապատկելն ու այն պահպանելն է: Մասնավորապես գործարար-պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանր, ինչպես նաև Կարո Կարապետյանը` Յուվեցի Կարոն, ու Հարություն Ղարագյոգյանը` Կարամելի Հարութը, «պարապ» չեն մնում:

Խորհրդարանի ամբիոնից լուրջ հեռավորություն պահող այս մանդատավորները, թերթի տեղեկություններով, իրարից անկախ փորձում են հաստատվել Սոչի քաղաքում` գործի դնելով տեղի իրենց բիզնես կապերը: Նույն լուրերի համաձայն, խոսք է գնում այն մասին, որ Ցուվեցի Կարոյի ու Կարամելի Հարութի բիզնես հետաքրքրությունները այս քաղաքում հիմնականում կապված են ոգելից խմիչքների արտահանման ու արտադրության հետ: Իսկ Ալեքսանյանի ուՀայրապետյանի մտադրությունները շատ ավելի հեռուն են գնում, քանի որ իրարից անբաժան ընկերները ցանկություն ունեն մեծ սպորտային համալիր կառուցելու կամ Սոչի, կամ Սակի քաղաքներում:

Թե նրանցից ո՞ր մեկի ծրագիրը կարող է իրագործվել Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ, թերթն այս առթիվ փորձել է լսել բոլոր կողմերին: Սակայն նրանց բջջային հեռախոսներր ողջ օրվա ընթացքում պարզապես լռում էին: Դե իսկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետլանն էլ չի խախտել իր լռության ուխտն ու ասել է. «Աղջիկ ջան, ես հեռախոսով հարցազրույց տվողը չեմ»: Թերթը հավելում է, որ երեկվա դրությամբ Հայրապետյանը քաղաքում չէր ու վերջինիս բջջայինն էլ ռոմինգի տակ էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter