HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Ծառուկյանին ստիպել են անել ամեն ինչ, որպեսզի Վարդան Օսկանյանը չմտնի ԱԺ

Ինչպես պնդում են թերթի աղբյուրները, իշխանական որոշ շրջանակներ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ստիպել են անել ամեն ինչ, որպեսզի Վարդան Օսկանյանը չմտնի խորհրդարան: Երբ Ծառուկյանն այս հարցով խոսել է Օսկանյանի հետ, վերջինս հրաժարվել է կատարել պահանջը, նույնիսկ նշել, որ հարկ եղած դեպքում ինքը դուրս կգա կուսակցությունից' խոստանալով միջազգային աղմուկ ապահովել իր մանդատի շուրջ:

«Ես հո Հմայակը չեմ»,-տարակուսել է Օսկանյանը: Եվ այն բանից հետո, երբ նա դարձավ պատգամավոր, սկսվեցին արդեն քրեական հետապնդումները: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, իհարկե, անհեթեթ համարեց շրջանառվող լուրերը. «Բացարձակ անհեթեթություն է, որևէ մեկը չի կարող պարոն Ծառուկյանին ինչ-որ բան ստիպել, նրա հետ պայմանների լեզվով խոսել»: Բայց փաստ է, որ ԲՀԿ-ն այսօր անելանելի վիճակում է հայտնվել, մի կողմից նա չի ցանկանում սատարել Օսկանյանին, մյուս կողմից` չի կարող անտեսել կատարվողը:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Պարի օրենքն է, թևերդ տնկել ես, պիտի շորորաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter