HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012-2013թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2012-2013թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ
ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող  2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2012/2013 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մանցել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։  

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15  կամ 74 միավոր է։ 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել  հետևյալ կայքից, և մինչև 2012 հունիսի 4-ից մինչև հուլիսի 20-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ։ 

Մանրամասն պարզաբանումների համար դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ը (374 10) 53-14-85 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստով: 

ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհուրդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter