HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն շարունակում է մասնակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության դադարեցումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը։

«Նա հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպել այդ երկրների առաջնորդների հետ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Մենք նախկինի պես ակտիվորեն մասնակցում ենք դրանում։ Այս հարցում պարոն Բոնոն (ի նկատի ունի ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին) շարունակում է մասնակցել այդ բաժնի մյուս աշխատակիցների հետ»,- ասել է Փաթելը։

Փաթելը չի պատասխանել հնարավոր հանդիպումների մասին հարցին, սակայն նշել է, որ առաջիկայում հնարավոր է ասելիք ունենան այս մասով։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter