HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը Երևանից հաստատում չի ստացել Հայաստանում առաքելություն տեղակայելու համար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչինչ հայտնի չէ իր տարածքում կազմակերպության առաքելությունը տեղակայելու Հայաստանի պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնել է NEWS.ru-ն՝ հղում անելով ՀԱՊԿ քարտուղարությունում իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ համանման բոլոր հաղորդագրությունները կազմակերպությունը լսում է միայն տեղեկատվական գործակալություններից, այլ ոչ՝ Հայաստանի իշխանություններից։

«Մենք այս հաշվով պաշտոնական փաստաթղթեր չունենք։ Երբ իրավիճակը հասկանալի դառնա, պատրաստ կլինենք մեկնաբանել դա»,- հայտարարել է աղբյուրը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայվի Հայաստանում։ «Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք և մեր մտահոգությունը, մեր ցանկությունը կամ մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ: Սա կարեւոր է և’ Հայաստանի համար, և’ ՀԱՊԿ-ի համար, սա կարևոր է և տարածաշրջանի համար: Մենք այդ ուղղությամբ շարունակում ենք քննարկումները»,- հայտարարել էր Փաշինյանը։

Մինչ այդ պաշտոնական Երևանը հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը գրավոր ընթացակարգով տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված Երևանը նպատակահարմար չի համարում Հայաստանի տարածքում այդ կազմակերպության զորավարժությունների անցկացումը։ Ըստ Փաշինյանի՝ խոսքը վերաբերում էր ողջ 2023 թվականին։ Բացի այդ, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ոչ թե Հայաստանն է պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն՝ Հայաստանից։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter