HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին շուրջ չորս տասնյակ հարցեր։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվել է ԵՏՀ խորհրդի որոշում, ըստ որի հնարավորություն է ընձեռնվել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք անվավոր տրանսպորտային միջոցների օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծվող M1 և M1G կարգի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումն իրականացնել ազգային կարգավորումների համաձայն»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter