HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կհստակեցվեն վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման ժամկետները

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել Կառավարության անդամի պաշտոնի ստանձնման և պաշտոնից ազատման իրավահարաբերությունները: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնի նշանակված և հանրային պաշտոնից ազատված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները, իսկ համապատասխան կարգավորման բացակայությունը կարող է գործնական խնդիրներ առաջացնել հանրային պաշտոնի նշանակվելու, հանրային պաշտոնից ազատվելու վերաբերյալ Վարչապետի որոշումների ուժի մեջ մտնելու պահի որոշման իմաստով:

Նախագծով առաջարկվում է նախատեսել այնպիսի դրույթ, որն ուղղված կլինի համապատասխան լիազորությունների ստանձնման և դադարեցման պահի որոշմանը՝ այն համապատասխանեցնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորումներին:

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում Վարչապետի կողմից հանրային պաշտոնի նշանակված անձի լիազորությունների ստանձնման և դադարեցման պահ կհանդիսանա Կառավարության պաշտոնական կայքէջում Վարչապետի որոշումների՝ Կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքէջում հրապարակման պահը, բացառությամբ վարչապետի համապատասխան որոշումներով լիազորությունների ստանձնման կամ դադարեցման մասով ավելի ուշ ժամկետ նախատեսող դեպքերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter