HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոր պարանոցը կտրած 36-ամյա տղամարդը կալանավորվել է. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով: 

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ միջնոդրությունը բավարարվել է և մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է կատարված հացնագործության ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ 

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոց և համար վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը։ Ապա, հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ նա փորձել է դիմել փախուստի, սակայն վնասվածքներով հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել: Մայրը և որդին տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter