HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ու մարտավարության փոփոխության կարիք է տեսնում

Իրավապահ մարմինները պետք է փոխեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քննության մեթոդներն ու մարտավարությունը։ Դատախազության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին այսօր նշել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելիս: 

«Վերջերս գրություն եմ ուղարկել գործընկերներիս՝ խնդրելով քրեական վարույթների շրջանակներում համակցված գործողությունների միջոցով և նոր ձևաչափով պլանավորել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ օպերատիվ աշխատանքը։ Թմրամիջոցների շրջանառությունը մոդիֆիկացիայի է ենթարկվել։ Թմրամիջոցները գունավոր դեղահաբեր են, որոնք «գեղեցիկ» տեսք ունեն, և դա ամենասարսափելին է։ Այդ պատճառով մենք անչափահասների շրջանում ունենք լրջագույն մարտահրավեր՝ բացատրելու, որ այդ «գեղեցիկ» դեղահաբերը կործանարար են»,- ասել է հանրապետության դատախազը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ պետք է իրականացնել նախականխման աշխատանքներ։

«Եթե նախկինում հստակ գիտեին, թե ով որ թաղամասում ու ինչ եղանակով է իրացնում թմրամիջոցը, ապա հիմա դա վիրտուալ տիրույթում գտնվող չարիք է, որը բացահայտելու համար բոլորովին այլ գիտելիքներ են անհրաժեշտ։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ուղիղ փոխկապակցված է փողերի լվացման հետ, ուստի արդի մեթոդաբանության ձևաչափով քննությունը մեր առաջնահերթությունների մեջ է»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter