HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրենի հետ

Ապրիլի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին, ով գտնվում էր Հայաստանում տարածաշրջանային այցով:

Պարույր Հովհաննիսյանը, ողջունելով Շվեյցարիայի գործակալության տնօրենի այցը Հայաստան, բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Գործակալության կողմից գյուղատնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի, մասնագիտական կրթության, տեղական ինքնակառավարման, արտակարգ իրավիճակների ոլորտներում Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

ԱԳՆ հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել դրանց ընդլայնման շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը  Պատրիսիա Դանզիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter