
Մշակվել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը
Ի պատասխան լրատվամիջոցների' ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մշակվել է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը:
Իրականացվել է տարածքի չափագրման, պահպանման գոտու սահմանների ճշգրտման, քարտեզագրման և հուշարձանի անձնագրի նախագծի կազմման աշխատանքները:
«Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը տեղադրված է նաև ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը առաջարկում է առաջարկություններ ուղարկել min_ecologi.am հասցեով: Այստեղ ներկայացվում է «Թռչկան» ջրվեժի բնության հուշարձանի անձնագրի նախագիծը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել