HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում

Ապրիլի 21-ին, ժամը 20։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ․ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ի․, ծնված 1950 թ․) և «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոբուսը և փակել վերջինիս գազի բալոնի փականը։

Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter