HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ու դաշնակիցները քննարկում են Ռուսաստան ապրանքների արտահանման գրեթե ամբողջական արգելքի հարցը

Ուկրաինայի որոշ հիմնական դաշնակիցներ, այդ թվում ԱՄՆ-ն, դիտարկում են դեպի Ռուսաստան արտահանման մեծ մասի նկատմամբ ամբողջական արգելքի հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ներկայացուցիչները քննարկում են այս գաղափարը G7-ի առաջնորդների գագաթնաժողովի նախաշեմին, որը կկայանա այս տարվա մայիսին։ Ըստ զրուցակիցների՝ նրանք փորձում են այդ պլանի իրագործմանը ներգրավել Եվրամիության անդամ երկրներին։

Նման սահմանափակումները կնշանակեն Ռուսաստան ապրանքների արտահանման արգելք բացառությամբ այն ապրանքների, որոնք կհայտնվեն հատուկ ցանկում։ Համաձայն գործող սահմանափակումների՝ արտահանել կարելի է ամեն ինչ, ինչն արգելված չէ պատժամիջոցներով։ Bloomberg-ը նշում է, որ նոր մոտեցումը «գլխիվայր շուռ կտա պատժամիջոցների գործող ռեժիմը»։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ արգելված ապրանքների ցանկում չեն հայտնվի դեղամիջոցները և սնունդը։ 

Եվրամիության կողմից նման պատժամիջոցների սահմանման համար, դրան պետք է հավանություն տան ԵՄ անդամ բոլոր երկրները։ Bloomberg-ը նշում է, որ դա կհարուցի «սուր քննարկում» և «ընկերությունների բացասական արձագանք», որոնք դեռևս իրենց ապրանքներն արտահանում են Ռուսաստան։ Պարբերականը նաև հիշեցնում է Մոսկվայի կողմից պատասխան միջոցների ռիսկի մասին։

Ապրիլի 20-ին Financial Times-ը գրել էր, որ Եվրամիության նոր պատժամիջոցները, հավանաբար, ուղղված կլինեն պատժամիջոցների ցանկում ներառված անձանց թվի ավելացմանն ու արդեն իսկ գործող սահմանափակումների խստացմանը։ «Մենք ավարտել ենք<...>։ Եթե մենք ավելի շատ պատժամիջոցներ մտցնենք, բացառություններն ավելի շատ կլինեն, քան միջոցները»,- պարբերականին ասել է եվրոպական պաշտոնյաներից մեկը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter