
Duracell-ը հեռանում է Ռուսաստանից
Duracell ընկերությունը, որն զբաղվում է մարտկոցների արտադրությամբ, որոշել է հեռանալ Ռուսաստանից։ Համապատասխան նամակը, Duracell Russia-ի ղեկավար Յուրի Կորոտաևի ստորագրությամբ, ուղարկվել է աշխատակիցներին։ Նամակում, որի մասին առաջինը հայտնել է Mash-ը, նշվում է, որ Ռուսաստանում գործունեության դադարեցման որոշումը կայացրել են ընկերության բաժնետերերը։
Ռուսական շուկա Duracell-ի նոր մատակարարումներ չեն լինի, ընկերությունը միայն կվաճառի իր պաշարները։ Բացի այդ, կխզվեն Duracell-ի աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը։
Կորոտաևը «Подъем» պարբերականին հաստատել է նամակի իսկությունը։ Իր հերթին Duracell-ի պաշտոնական դիլերները TACC-ին հայտնել են, որ դեռևս ծանուցում չեն ստացել Ռուսաստանում ընկերության գործունեության դադարեցման վերաբերյալ։
РИА Новости-ն էլ, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը պատրաստվում է դիտարկել «զուգահեռ ներկրման» ցանկում Duracell-ի արտադրանքի ներառման հավանականությունը։
Իլյուստրացիան՝ Duracell ընկերության
Մեկնաբանել