HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել. պատճառը բուլինգի մեղադրանքն է

Բրիտանական կառավարության փոխվարչապետ և Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը ապրիլի 21-ին հրաժարական է տվել պետական աշխատողներին բուլինգի ենթարկելու մեղադրանքների պատճառով։ Հրաժարականի վերաբերյալ նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում՝ տեղադրելով նաև դիմումը։ 

Քաղաքական գործիչն այս որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ բրիտանացի հայտնի իրավաբան Ադամ Թոլիի անկախ հետաքննությունը իրավաչափ է համարել կադրային պաշտոնյաների երկու պնդում, որոնք նախարարին մեղադրում էին բուլինգի մեջ։ Ընդհանուր առմամբ, Ռաաբի հասցեին կա 8 բողոք, որոնք վերաբերում են առնվազն 24 մարդու, գրում է BBC-ն։

Իրավաբանի զեկույցը դեռևս չի հրապարակվել, սակայն ապրիլի 20-ին ուղարկվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին։ Դաունինգ սթրիթ 10-ում նշել են, որ փոխվարչապետը հրաժարականի որոշումն ընդունել է ինքնուրույն՝ չսպասելով կառավարության ղեկավարի որոշման կայացմանը։ 

Այդուհանդերձ Ռաաբը նշել է միայն երկու մեղադրանքի իրավաչափությունը և հավելել, որ դրանք վտանգավոր նախադեպ են ստեղծում կառավարության գործունեության համար։ Նրա կարծիքով՝ դա պետական ծառայողներին թույլ է տալիս չընդունել իրենց հասցեին քննադատությունը և բուլինգի մեղադրանքով ազատվել իրենց համար անցանկալի նախարարներից։

Լանքասթերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր փոխվարչապետը, իսկ Ալեքս Չոքը, որն զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը։

Դոմինիկ Ռաաբը վերջին տարիներին համարվում էր բրիտանական պահպանողական կառավարության անբաժանելի մասը։ Նախկին վարչապետ Թերեզա Մեյի օրոք նա զբաղեցնում էր Brexit-ի հարցերով նախարարի, իսկ Բորիս Ջոնսոնի օրոք՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Լուսանկարը՝ Leon Neal/Getty Images News/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter