HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ

Երեկ՝ ապրիլի 21-ին, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվական ծառայությունը։

Քննարկվել են հանրապետությունում ստեղծված իրավիճակը, շրջափակման հետևանքով առաջացած տարաբնույթ հարցեր: Պետնախարարը խոսել է գործող և նոր սոցիալական աջակցության ծրագրերից, անդրադարձել կտրոնային համակարգի, վառելիքի և պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման խնդիրներին, հումանիտար բեռնափոխադրումներով իրականացվող աշխատանքներին:

Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ ԱՀ կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմում է սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր խոցելի խմբերի անձանց համար: Այդ առումով առաջարկվել է նոր սոցիալական ծրագրերի մշակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter