HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պերուի նախկին նախագահը հանձնվել է ամերիկյան իշխանություններին. նրան սպառնում է հայրենիք արտահանձնում

Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոն հանձնվել է ամերիկյան իշխանություններին՝ Լիմային արտահանձման նպատակով։ Ինչպես գրում է BBC-ն, 77-ամյա Տոլեդոն մեղադրվում է բրազիլական շինարարական ընկերություններից մեկից 20 միլիոն ԱՄՆ դոլարի կաշառք վերցնելու մեջ, երբ 2001-2006 թվականներին զբաղեցնում էր Պերուի նախագահի պաշտոնը։

Մի քանի տարի առաջ Տոլեդոն փախել էր Միացյալ Նահանգներ, սակայն Լիմայի դիմումի հիման վրա ձերբակալվել էր ամերիկյան իշխանությունների կողմից։

Նախկին նախագահը հերքում է շորթման կամ կաշառքի ստացման մեղադրանքները։ Պերուի իշխանությունները պնդում են, որ Տոլեդոն միլիոնավոր դոլարներ է ստացել բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից՝ պայմանագրերի կնքման դիմաց։ 

Պաշտոնական Լիման ԱՄՆ-ին արտահանձման վերաբերյալ միջնորդություն էր ուղարկել դեռևս 2018 թվականի մայիսին։ Պերուի դատախազությունը պնդում է, որ նախկին նախագահը պետք է դատապարտվի 20 տարվա ազատազրկման։ 

Ալեխանդրո Տոլեդոն առաջին անգամ ձերբակալվել էր 2019 թվականին Կալիֆոռնիայում։ 2020 թվականին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն սահմանվել էր տնային կալանք։

Այս շաբաթ Պերուի նախկին նախագահի փաստաբանները անհաջողություններ գրանցեցին Տոլեդոյի արտահանձման հետաձգման գործում։ Նրանք պնդում էին, որ նրա կյանքը կլինի վտանգի մեձ, եթե վերադառնա Պերու։

Տոլեդոն հայտարարում է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Սակայն ամերիկյան դատարանը կարծում է, որ կան հիմքեր ենթադրելու, որ Տոլեդոն մասնակցել է փողերի լվացմանը։

Սպասվում է, որ նրա արտահանձման գործընթացը կտևի մի քանի օր։

Լուսանկարը՝ Geraldo Caso/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter