HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնկոյան գյուղի ջրավազանի պատնեշը վթարային վիճակում է

Հունիսի 13-ին' ժամը 14.00-ին գրություն է ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղի ցանքատարածությունները ոռոգելու նպատակով կառուցված 10000 քմ մակերեսով ջրավազանի պատնեշը գտնվում է վթարային վիճակում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ 120x85x1,5 մ չափի ջրավազանը դատարկ է, իսկ մոտ 10 մ երկարությամբ պատնեշը գտնվում է վթարային վիճակում:

ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ ջրավազանի պատնեշի վթարային վիճակի վերաբերյալ տեղեկացրել են մարզպետարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter