HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայում հավանական են համարում ռուսաստանցի դիվանագետների թվի կրճատումը

Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հավանական է համարել Մոլդովայում ռուսաստանցի դիվանագետների թվի հետագա կրճատման հավանականությունը։ Այդ մասին նա պատմել է TVR Moldova հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մոլդովացի քաղաքական գործիչը նշել է, որ չի մասնակցել գործընկերների հետ դեսպանություններում դիվանագետների թվաքանակի կրճատման վերաբերյալ քննարկումներին։

«Ինչ վերաբերում է այլ երկրներից, Ռուսաստանից, դիվանագետների թվին, չգիտեմ, թե դա ինչքան է, բայց մեր ԱԳՆ-ն պետք է տեղեկատվություն ներկայացնի, վերլուծություններ անի։ Այդ ժամանակ էլ կտեսնենք փաստարկներ` հօգուտ այստեղ գտնվող «x» թվով դիվանագետների՝ այլ երկրների դեսպանատների նմանությամբ։ Միգուցե դա արվի բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ, որոնց նրանք սպասարկում են, կամ էլ հյուպատոսական ծառայություններ մատուցում։ Բայց հարցը տեղին է»,- ընդգծել է Գրոսուն։

Ավելի վաղ, Մոլդովայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ֆիլիպ Կոժոկարուն հայտարարել էր, որ մոլդովական կողմը «անցանկալի անձ» է հայտարարել Ռուսաստանի դեսպանության մի աշխատակցի, ինչը պայմանավորված է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Մինիխանովի հետ։ Հիշեցնենք, որ մոլդովական կողմը մերժել էր Թաթարստանի առաջնորդի մուտքը Մոլդովա։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter