Կայծակից մահացել է Նոր Կյանք գյուղի բնակիչը
Հունիսի 13-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի մոտ գտնվող «Սոխոյի» ձորում կայծակնահարումից մահացել է նույն գյուղի 1-ին փողոցի 3-րդ փակուղու թիվ 9 տան բնակիչ' 1964 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը:
Դեպքի վայրում են գտնվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, ինչպես նաև «1-03» և «1-02» ծառայությունների աշխատակիցները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել