HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստամբուլում կրակել են իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Ստամբուլում կրակել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակներից մեկի ուղղությամբ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ստամբուլի նահանգային վարչակազմի մամուլի ծառայությանը։

Նահանգապետի հայտարարության համաձայն՝ երկու անձ Թուրքիայի խոշորագույն քաղաքի Բահչելիևլեր թաղամասում կանգնել են կուսակցության գրասենյակի մոտ և հինգ անգամ օդ կրակել։ Կուսակցության գրասենյակի վերին հարկում հայտնաբերվել են չորս փամփուշտների հետքեր։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան։

Ներկայումս շարունակվում է նրանց որոնումները։

Իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ դատապարտում է տեղի ունեցծը։ Նրա խոսքով՝ կուսակցությունը կշարունակի մայիսի 14-ի ընտրություններին պատրաստությունը։

Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ նախագահի ընդդիմադիր թեկնածու, թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին վիրավորել էին Ադըյաման նահանգում աղոթքի ժամանակ։ 

Մինչ այդ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդդիմությանը մեղադրել էր ուկրաինական պատերազմին Թուրքիայի ներքաշման մեջ։ Թուրք նախարարի կարծիքով՝ հիմա Թուրքիան բալանսավորված քաղաքականություն է վարում Ուկրաինայում հակամարտության հարցի շուրջ, և երկիրը չպետք է սատարի կողմերից որևէ մեկին։

Լուսանկարը՝ AP Photo / Emrah Gurel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter