HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահարի զոհ է դարձել «Մագա Դանս» պարի ստուդիայի տնօրենը

Հունիսի 13-ին, ժամը 01.55-ին ոստիկանությունից տեղեկու¬թյուն էր ստացվել, որ Երևանի Խանջյան և Չայկովսկի փողոցների խաչմերուկի մոտ «ԲՄՎ» մակնիշի 33 LD 321 պ/հ ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մխրճվել «Զեբրա» բացօթյա սրճարանի տարածք և բախվել սյանը:
Ավտովթարի հետևանքով վարորդը' ծնված 1983 թ. Ռ. Հակոբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 3 հիվանդանոց, իսկ ուղևորներ' 1988 թ. ծնված Մարիամ Գրիգորյանը և 1991 թ. ծնված Շամիրամ Գրիգորյանը տեղափոխվել էին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մյուս ուղևորը' «Մագա Դանս» պարի ստուդիայի տնօրեն, 1985 թ. ծնված Մարգարիտա Գիլարյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter