
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի ստեղծմամբ
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուն։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացքում վստահության ձևավորմանն ուղղված ջանքերը։ Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց ազատ տեղաշարժի ու կոմերցիոն նպատակների համար։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղության բանակցությունները, զերծ մնալ սադրանքներից ու թշնամական գործողություններից սահմանի երկայնքով»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել