HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սևաստոպոլը ենթարկվել է անօդաչուների հարձակման

Սևաստոպոլը գիշերը ենթարկվել է երկու անօդաչուների հարձակման։ Այդ մասին հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։ 

«Իրավիճակն այս պահի դրությամբ․ վերջրյա դրոններից մեկը ոչնչացվել է Ստորջրյա դիվերսիոն պաշտպանության ուժերի կողմից, երկրոդն ինքն է պայթել։ Ամեն ինչ տեղի է ունեցել արտաքին արշավի ժամանակ, որևէ օբյեկտ չի տուժել»,- գրել է նա։

Ընդ որում, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է բռնկում և լսվում, ենթադրաբար, ընկնող անօդաչուի ձայնը։

Ռազվոժաևի խոսքով՝ հարձակումը սկսվել է գիշերը 03:30-ին (Երևանի ժամանակով՝ 04:30-ին)։ Նա նշել է, որ քաղաքում հիմա հանգիստ իրավիճակ է, բայց բոլոր ուժերը գտնվում են մարտական պատրաստության մեջ։

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Վերջին անգամ Ռազվոժաևը անօդաչուների հարձակկման մասին հայտնել էր մարտի 22-ին։ «Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ոչնչացվել է երեք օբյեկտ։ Նրանք փորձում էին ներթափանցել ծովածոց։ Մեր ծովայինները դրանց ուղղությամբ կրակ են արձակել հրաձգային զենքից։ Օդային թիրախների ուղղությամբ աշխատել է նաև ՀՕՊ-ը»,- այդ ժամանակ հայտարարել էր պաշտոնյան։

Լուսանկարը՝ ռուսական ռազմանավերը Սևաստոպոլի մոտ/Alexey Pavlishak / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter