HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լը Պենը 2027 թվականին կարող է նախագահ ընտրվել, եթե բարեփոխումներ չարվեն. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը կարող է հաղթել 2027 թվականի նախագահական ընտրություններում, եթե իշխանությունը չպատասխանի երկրի առաջ կանգնած մարտահրավերներին և չշարունակի բարեփոխումները։ Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Parisien թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ ապրիլի 23-ին։

«Ես կարող եմ մի բան ասել. Մարին Լը Պենը կարող է հաղթել, եթե մենք չպատասխանենք մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է երկիրը, և սովորություն դարձնենք ստելը կամ իրականությունը հերքել»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե «կարող է ինքն իրեն պատկերացնել, որ չորս տարի անց Լը Պենին դիմավորի Ելիսեյան պալատի մուտքի մոտ»։

Մակրոնի խոսքով՝ անհնար է հաղթել «Ազգային միավորմանը», եթե հաջողություններ չգրանցվեն վերաարդյունաբերականացման, շրջակա միջավայրի պաշտպանության, հանրային կարգի ապահովման և պետական ծառայությունների ոլորտի բարելավման նախագծերում։

Ապրիլի 17-ին Մակրոնը ուղերձով դիմել էր ֆրանսիացիներին։ Ելույթի հիմնական թեման դարձել էր կենսաթոշակային բարեփոխումները, որը, Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով, անհրաժեշտ է սոցիալական համակարգի կայունացման համար։ Զուգահեռաբար երկրի ղեկավարը հայտարարել էր զանգվածային բարեփոխումների պլանների մասին, որոնք ենթադրում են, մասնավորապես, իրավապահ մարմինների ուժեղացում, կրթության բարեփոխումներ, ինչպես նաև գործազրկության դեմ պայքար։ Մակրոնի խոսքով՝ բարեփոխումների դետալային պլանը կշարադրվի առաջիկայում վարչապետի կողմից։

Ավելի վաղ, Le Figaro-ն հրապարակել էր սոցիոլոգիական հարցման տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ եթե Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանային այս տարվա ապրիլի սկզբին, Լը Պենն առաջին փուլում կկարողանար ստանալ ձայների 31 %-ը։ Դա 7,5 %-ով ավելին է, քան նախորդ տարի ընտրություններին Լը Պենի ստացած ձայները։

Իլյուստրացիան՝ Financial Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter