
Հանրապետականների մոտ 70 %-ն աջակցում է Թրամփի թեկնածությանը, չնայած մեղադրանքներին. NBC
Հանրապետական կուսակցությանը սատարող ամերիկացի ընտրողների գրեթե 70 %-ը հավանություն է տալիս 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածության առաջադրմանը, չնայած նրա շուրջ ընթացող գործընթացներին։ Այդ մասին հայտնում է NBC News-ը` հղում անելով իր իսկ կողմից իրականացված հարցման արդյունքներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ հարցմանը, որն անցկացվել է ապրիլի 14-18-ը, մասնակցել են ամերիկացի հազարավոր ընտրողներ։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցմանը մասնակցած անձանձ մոտ 68 %-ը կարծում է, որ Թրամփը հանդիսանում է կուսակցության արժանի թեկնածու։ Ընտրողները կարծում են, որ Թրամփի հասցեին մեղադրանքներն ունեն քաղաքական բնույթ և նպատակ ունեն թույլ չտալու Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում վերջինիս ընտրմանը։
Թրամփին դեմ է հանդես եկել Հանրապետական կուսակցությանը հարող հարցվածների 26 %-ը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 34 մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքների հիմնական մասը կապ ունեն առաջին կարգի պաշտոնական փաստաթղթեր կեղծման հետ։ Ապրիլի 4-ին Թրամփը ձերբակալվել էր, սակայն մի քանի ժամ անց ազատ արձակվել՝ պաշտոնական մեղադրանքի առաջադրումից հետո։
Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության առաջին նախագահը, որին քրեական մեղադրանք է առաջադրվում և որը կանգնում է դատարանի առաջ։
Լուսանկարը՝ Todd Heisler/The New York Times
Մեկնաբանել