
Լեհաստանը մտադիր է ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը
Լեհաստանը մտադիր է առաջիկա երկու տարվա ընթացքում հզոր բանակ ստեղծել։ Այդ մասին կիրակի օրը՝ ապրիլի 23-ին լեհական PAP գործակալությանը հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը, որը միաժամանակ զբաղեցնում է նաև Լեհաստանի փոխվարչապետի պաշտոնը։ Խոստումը հնչել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Աշնանը Լեհաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ։
Բլաշակի պնդմամբ՝ իշխող «Իրավունք և արդարություն» ազգային-պահպանողական կուսակցության հաղթանակի պարագայում «երկու տարվա ընթացքում Լեհաստանի բանակը կդառնա Եվրոպայի ուժեղագույն ցամաքային բանակը»։
Լեհական պահպանողական կառավարությունը համարվում է Ուկրաինայի քաղաքական և ռազմական գլխավոր դաշնակիցներից մեկը։ Ընդ որում, Լեհաստանը ոչ միայն աջակցում է հարևան պետությանը՝ մատակարարելով տանկեր, МиГ-29 կործանիչներ և այլ սպառազինություն, այլև ակտիվորեն զինում սեփական բանակը։
Լուսանկարը՝ Valda Kalnina/EPA-EFE
Մեկնաբանել