HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

​​«Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Ռուսաստանից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում». Պեսկով

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը Ռուսաստանի Դաշնությունից հավելյալ միջնորդական ջանքեր է պահանջում, Մոսկվան կշարունակի նպաստել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք այլընտրանք չունեն։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը՝ Պեսկովը նշել է, որ «իրավիճակն իրոք հեշտ չէ», այն «պահանջում է լրացուցիչ ջանքեր» ու Երևանի և Բաքվի կողմից Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների «անայլընտրանքային իրագործման ըմբռնում»։

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, հիմնականում եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման ուղղությամբ, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Ռուսաստանը կշարունակի Երևանի ու Բաքվի հետ աշխատել դրա ուղղությամբ։ Շփումները մենք շարունակում ենք։ Աշխատանքը շարունակում ենք մայրաքաղաքների՝ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ։ Եվ կշարունակենք այդ աշխատանքը»,- հայտարարել է Պեսկովը։

Իր հերթին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ էր արել անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին և մտահոգություն հայտնել Արցախում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թվի աճի վերաբերյալ։ ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել էր նաև «իրավիճակի լարման փորձերի մեջ», այդ թվում՝ «Ռուսաստանի հասցեին սևացնող արշավի միջոցով»։

Նախօրեին, ադրբեջանական կողմը անցակետ էր տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի մոտ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Հայկական կողմը դատապարտել էր Բաքվի այդ գործողությունը՝ պնդելով, որ դա ևս մեկ քայլ է Արցախի բնակչության շրջափակումն ամրացնելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter