
«Չի՛ քանդվելու» խորագրով երթը` այսօր
Այսօր` հունիսի 14-ին, կանցկացվի «Չի՛ քանդվելու» խորագրով երթ` ի պաշտպանություն Երևանի վտանգված վերջին հուշարձանների: Երթը կմեկնարկի ժամը 18:30-ին` հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան մոտից (Տերյան 11), և կշարժվի Երևանի կենտրոնական փողոցներով` անցնելով նաև ԱՕԿՍ-ի շենքի և Ծածկած շուկայի մոտով:
Երթի կազմակերպիչները կոչ են անում մասնակցել երթին` հստակ դիրքորոշում արտահայտելու պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդրի վերաբերյալ:
«Մեր մայրաքաղաքի հուշակոթողները չպետք է վերածվեն առուծախի ապրանքների կամ տեղափոխման ենթակա առարկաների: Պահպանե՛նք Երևանի վերջին հուշարձանները»,-նշում են կազմակերպիչները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել