HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքում

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ հսկիչ-անցագրային կետի տեղակայման առնչությամբ, ինչը խախտում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և վտանգում բանակցային գործընթացը: Այդ մասին նշվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կատարել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր կատարման ենթակա են»,- ասված է հայտարարության մեջ։ 

Բացի այդ, ֆրանսիական կողմը Ադրբեջանին կոչ է անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով և վերականգնել բնակչությանը գազի ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած այս հաղորդագրությանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեի պնդմամբ՝ Ֆրանսիայի հայտարարությունն «անհիմն է»։

«Ադրբեջանի ինքնիշխան և օրինական իրավունքն է՝ սահմանային անցակետ ստեղծել իր ինքնիշխան տարածքում։ Չկա որևէ հիմք՝ պնդելու, որ այդ քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը կամ այլ միջազգային փաստաթղթի ու դատարանի որոշման»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter