HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 24-ին Երևանում հանդիպել է Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է Ադրբեջանի կողմից արդեն 134 օր շարունակվող Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտումներին, մասնավորապես, նախօրեին՝ ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը և ստեղծված պայմաններում միջազգային հանրության հրատապ արձագանքի անհրաժեշտությանը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter