Կոմիտասյան համերգ
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ կոմիտասյան համերգ-դասախոսություն, որը հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի հետ համատեղ կազմակերպել էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ): Հրավիրված էին նաեւ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ:
Համերգ-դասախոսությունը հակիրճ խոսքով բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը:
Երեկոյի ընթացքում, ջութակի (Լուսինե Հարությունյան) եւ դաշնամուրի (Արփինե Կալինինա) փոխադրությամբ, հնչեցին լավագույն նմուշներ մեծն Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաեւ դաշնամուրային իմպրովիզացիա' կոմիտասյան մեղեդիների հիման վրա:
«Կանթեղ» համույթը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը երգահան, ռուսական «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Ա.Կալինինան է, նպատակ ունի լայն հանրությանը' հատկապես երիտասարդներին, հասու դարձնել մեր դասական երաժշտության գանձերին' Կոմիտասից մինչեւ արդի հայ երգահաններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել