HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լաչինի միջանցքի մասով Ադրբեջանի որոշումը հակասում է ԵՄ դիրքորոշմանը. Ժոզեպ Բորել

Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու Եվրամիության կոչին։ Այդ մասին ԵՄ խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի միակողմանի որոշումը, որը հակասում է լարվածությունը թուլացնելու մեր կոչին»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում։ Նա հիշեցրել է, որ այդ նպատակով Եվրոպական միությունը Հայաստանի տարածքում տեղակայել է դիտորդական առաքելություն։

Նախօրեին, ադրբեջանական կողմը անցակետ էր տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի մոտ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Հայկական կողմը դատապարտել էր Բաքվի այդ գործողությունը՝ պնդելով, որ դա ևս մեկ քայլ է Արցախի բնակչության շրջափակումն ամրացնելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ Anadolu Agency/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter