HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնական օգնականի ներդրման պիլոտային ծրագրի շրջանակում մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հաշմանդամություն ունեցող անձանց համար «Անձնական օգնականի ներդրման» պիլոտային ծրագրի շրջանակում, մեկնարկում է անձնական օգնականների տվյալների հավաքագրման գործընթաց՝ վերապատրաստումներին մասնակցելու, հավաստագիր ստանալու և որպես անձնական օգնական աշխատելու համար:

Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3na80TA

Դիմումները կարող եք ներկայացնել մինչև մայիսի 8-ը՝ ժամը 18:00-ն:

Հիշեցնենք, որ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման համաձայն՝  2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի տրամադրման ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով։  

Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում՝ աջակցություն՝

  • անձնական հիգիենան պահպանելու,
  • սեփական առողջությանը հետևելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու,
  • սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու,
  • կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն),
  • այլ գործողություններ կատարելու և մի շարք այլ հարցերում, որոնք անձի կարիքներից ելնելով՝ կամրագրվեն կնքված պայմանագրում։

Մեկնաբանություններ (1)

Բաբուջյան Սաթենիկ Սամվելի
Ես՝Սաթենիկ Բաբուջյանս՚ լինելով Նշան Բաբուջյանի քույրը՚ հանդիսանում եմ նրա խնամակալը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter