Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածության վերաառաջադրման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է դարձյալ մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են 2024 թվականի նոյեմբերին։
«Յուրաքանչյուր սերունդ ունենում է պահեր, երբ ստիպված է լինում պաշտպանել ժողովրդավարությունը։ Պաշտպանել իր հիմնարար ազատությունները։ Ես հավատում եմ, որ սա մեր պահն է։ Ահա, թե ինչու ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրման։ Միացեք մեզ։ Եկեք ավարտենք աշխատանքը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բայդենը։
Every generation has a moment where they have had to stand up for democracy. To stand up for their fundamental freedoms. I believe this is ours.
— Joe Biden (@JoeBiden) April 25, 2023
That’s why I’m running for reelection as President of the United States. Join us. Let’s finish the job. https://t.co/V9Mzpw8Sqy pic.twitter.com/Y4NXR6B8ly
Բայդենի ուղերձը խորհրդանշական առումով հրապարակվել է ապրիլի 25-ին։ Սա այն օրն է, երբ 2019 թվականին քաղաքական գործիչը հայտարարեց նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ևս հայտարարել է, որ Ջո Բայդենի հետ միասին դարձյալ կմասնակցի 2024 թվականի ընտրություններին։
Ջո Բայդենը ԱՄՆ 46-րդ նախագահն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հունվարից։ 2009-2017 թվականներին Բարաք Օբամայի վարչակազմում Բայդենը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Մինչ այդ եղել է սենատոր Դելավեր նահանգից։
Լուսանկարը՝ AP Photo/Patrick Semansky, File
Մեկնաբանել