HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, վարչական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվել է: Ըստ քվեարկության արդյունքների՝

Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են Աննա Շիլաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարինե Թորոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ ձայներով:

Վարչական մասնագիտացման բաժնից՝ Լուսինե Բոյաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարեկ Գասպարյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Հերմինե Մուրադյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Տիգրան Սանթրոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ և Սյուզաննա Վարդանյանը՝ 6 կողմ, 4 դեմ ձայներով:

Քրեական մասնագիտացման բաժնից` Ռիմա Առաքելյանը 10 կողմ, 0 դեմ ձայներով, Մասիս Մելքոնյանը 9 կողմ, 1 դեմ ձայներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter