HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետը կարևորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն և մրցունակ տնտեսության զարգացման, ինչպես նաև թափանցիկ գործարար միջավայրի խթանման գործում:

Մհեր Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և խոսել եվրոպական լավագույն փորձը Հայաստանում տեղայնացնելու նշանակության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter