
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Մարզերի առանձին շրջաններում այսօր, ապրիլի 27-ին, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
Երևանի առանձին հատվածներում այսօր, ապրիլի 27-ի, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել