HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այսուհետ հանրությանը ներկայանալու է «Զինապահ» անվամբ

2023թապրիլի 26-ին տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) մամուլի ասուլիսը, որի ընթացքում ԶԱՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց հիմնադրամի երկարաժամկետ զարգացման ուղին, գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց 2022թտարեկան և 2023թ1-ին եռամսյակի հաշվետվությունները, ԶԱՀ-ի hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն՝ Նարինե Գալստյանը առաջին անգամ լրատավամիջոցներին և հանրությանը ներկայացրեց հիմնադրամի նոր անվան՝ ԶԻՆԱՊԱՀԻ և հիմնադրամի վերաբրենդավորման ծրագիրը։ Այս մասին հայտնում են հիմնադրամի լրատվական բաժնից։

2017-2022թթ ԶԱՀ-ը հատուցում է տրամադրել 5,090 շահառուների։ Միայն 2022թ շահառու է դարձել 411 զինծառայող, մինչդեռ 2023թ 1-ին եռամսյակին՝ 52 զինծառայող։ 

2017-2022թթ ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 95 մլրդ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9 մլրդ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 10 մլրդ դրամ։ Կատարվել են հատուցումներ 70,9 մլրդ դրամի չափով։ 

2022թ ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 35 մլրդ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,5 մլրդ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 3 մլրդ դրամ։ Կատարվել են հատուցումներ 16,8 մլրդ դրամի չափով։

2023թ 1-ին եռամսյակին ԶԱՀ-ի եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 10,5 մլրդ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 0,1 մլրդ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 1,1 մլրդ դրամ։ Կատարվել են հատուցումներ 3,9 մլրդ դրամի չափով։

Այնուհետև Նարինե Գալստյանը, շարունակելով ասուլիսը, ներկայացրեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (նախկինում 1000+) այսուհետ ներկայանալու է հանրությանը ԶԻՆԱՊԱՀ անվամբ՝ խորհրդանշելով զենք պահող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին: Հիմնադրամի նոր ամբողջական անվանումը կլինի․ 

ԶԻՆԱՊԱՀ

Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամ

  • ԶԻՆԱՊԱՀԻ լոգոն ուրվագծում է արծիվ որպես ոգու, անընկճելիության և արիության ուժ և նրանք մեր քաջարի զինվորներն են։
  • Արծիվը կրում է վահան, որը խորհրդանշում է ԶԻՆԱՊԱՀԸ, որն ամուր է պահում սահմանին կանգնած մեր արծիվների թիկունքը՝ ապահովելով պաշտպանվածություն։ Վահանը մեր պետականության և հայրենիքի պաշտպանվածությունն ապահովող միջոց է։
  • Վահանի կենտրոնական մասում պատկերված է ցորենի հասկ` որպես վերածննդի և կյանքի շարունակության խորհրդանիշ:

ԶԻՆԱՊԱՀԻ կարգախոսն է՝ միասին՝ զինվորիս կողքին․․․՝ արտահայտելով մեր ազգովի աջակցությունը մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին, նաև ընդգծելով ԶԻՆԱՊԱՀԻ առաքելությունը՝ որպես ազգային հաջողած նախագիծ։

Օգտվելով առիթից` Կարինե Սարգսյանը ԶԻՆԱՊԱՀԻ անունից իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանի և ամբողջ աշխարհի բոլոր անհատներին և կազմակերպություններին/համայնքներին, իրենց պարտադիր դրոշմանիշային վճարումները և նվիրաբերությունները կատարելու համար։ Հենց այդ աջակցության շնորհիվ ԶԻՆԱՊԱՀԸ կարողանում է իրականացնել իր առաքելությունը՝ հոգալ այն զինծառայողների և նրանց ընտանիքների կարիքները, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերել են հանուն Հայաստանի և նրա սահմանների անվտանգության։  

***

ԶԻՆԱՊԱՀԻ մասին

ԶԻՆԱՊԱՀԸ ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ ԶԻՆԱՊԱՀԸ ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։ 

ԶԻՆԱՊԱՀԸ եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։  ԶԻՆԱՊԱՀԸ համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ԶԻՆԱՊԱՀԻ միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրաբերություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  • ԶԻՆԱՊԱՀԻ ակտիվների կառավարումից։

ԶԻՆԱՊԱՀԸ կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:

ԶԻՆԱՊԱՀԸ առաքելությունն է  համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ ապահովելու նրանց ֆինանսական կայունությունը և արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ մեր հանձնառությամբ:

ԶԻՆԱՊԱՀՆ աջակցում է 5,145 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն դրամ, այնուհետև ամսական 100,000 – 300,000 դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ՝ ըստ իրավասության ապահովելու նպատակով, իսկ միջոցների հասանելիության դեպքում հնարավոր է հատուցումների ժամկետի երկարաձգում։ 2017թ-ից ի վեր ԶԻՆԱՊԱՀԸ տրամադրել է ավելի քան 76 մլրդ դրամի հատուցում։

Այսպիսով, ԶԻՆԱՊԱՀՆ ազգային համախմբման եզակի հարթակ է, որը հասարակության մեջ սերմանելու է ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք... հանուն գնահատանքի, աջակցության և հարգանքի… 

Այսօր մեր պարտքն է կանգնել զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ բացակայող մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter