HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ցամաքային զորքերի փոխհրամանատարը՝ Արցախում խաղաղապահ առաքելության հրամանատար

Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար։ Այդ մասին չորեքշաբթի՝ ապրիլի 26-ի երեկոյան, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ տարածած ամենօրյա տեղեկագրում։

«2023 թվականի ապրիլի 25-ից ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար է նշանակվել ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ա.Ի.Լենցովը»,- նշվում է փաստաթղթում։

Ռուսական կողմը նաև փոխանցում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում չեն գրանցել։

Մի քանի լրատվամիջոցներ ու տելեգրամյան ալիքներ, հղում անելով ՌԴ ՊՆ իրենց աղբյուրներին, դեռ մի քանի օր առաջ էին գրել նախատեսվող փոփոխության մասին։ Ալեքսանդր Լենցովն այդ պաշտոնում փոխարինում է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։ Վերջինիս հրամանատարության ժամանակ ռուսական խաղաղապահ առաքելությունը բախվել է ֆորսմաժորային մի շարք խնդիրների, այդ թվում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Լաչինի միջանցքի փակվելն ու մինչ օրս Արցախի շրջափակումը։ Վոլկովն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2022 թվականի հունվարից՝ փոխարինելով Գենադի Անաշկինին։ 

Ռուս խաղաղապահների նորանշանակ հրամանատարը Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմների մասնակից է։ Բացի այդ՝ մասնակցել է նաև Սիրիայում ռուսական ռազմական գործողություններին։ 2020 թվականից էլ Լենցովն զբաղեցնում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդականի պաշտոնը։

Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter