HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն Արցախին 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի

Հայաստանի Կառավարությունն Արցախի Հանրապետությանը 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի: Որոշումն ընդգրկված է Կառավարության ապրիլի 27-ի նիստի օրակարգում:

Վարկն Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 % տոկոսադրույքով, մինչև 2027թ. հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով:

«Ստացվել է առաջարկ 2023թ. պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկի գումարը 3.5 մլրդ դրամով ավելացնելու վերաբերյալ:    

Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter