HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

56 անհայտ կորածների ընտանիքների 300 000 դրամ ամսական աջակցությունը կտրամադրվի մինչև հունիսը ներառյալ

44-օրյա պատերազմի հետևանքով 56 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամսական 300 000 դրամ աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2023թ. հունիսը ներառյալ։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 27-ի նիստում։

Կառավարության 2020թ.-ի դեկտեմբերի 10-ի որոշմամբ նախատեսված է մինչև 2023թ. ապրիլ ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել զինծառայողի ընտանիքին, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը։

2023թ. ապրիլի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2023թ. մայիսի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ ՊՆ-ն առաջարկում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023թ-ի հունիսը ներառյալ:

56 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի մայիս-հունիս ամիսների աջակցության տրամադրման համար կհատկացվի 33 մլն 600 000 դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել պետական բյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter