HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ն կրկին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերը (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենը (Նորվեգիա) ու Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ. 

«Վերահաստատում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և հիշեցնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որտեղ նշվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»»,- հայտարարել են համազեկուցողները։ 

Վերջիններս ընդգծում են, որ Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի տեղադրման հարցով։

«Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ միակողմանի ցանկացած քայլից, որոնք կարող են ավելի բարդացնել ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության միջոցով գործադրվող բանակցային ջանքերը։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները, և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով»,- հայտարարությունը եզրափակել են համազեկուցողները։

Նրանք նաև նշել են, որ ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) ևս փորձել է մուտք գործել միջանցք՝ տեղում իրավիճակին անձամբ ծանոթանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter